ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի Ա. Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցում ներկա է գտնվել սփյուռքահայ ուսուցիչների 2015 թվականի ծրագրի բացմանը:
Միջազգային հարաբերություններ, հանրային կառավարում, բուժական գործ. սրանք այն մասնագիտություններն են, որոնք առավել պահանջված են դիմորդների կողմից: Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում նախնական ամփոփեց քննությունների առաջին փուլը:
Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքում հուլիսի 3-ին կմեկնարկեն 28-րդ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերը (Ունիվերսիադա), որին մասնակցում է նաև Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի պատվիրակությունը:
Մինչ հանրային ուշադրությունը սևեռված է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված ակցիայի վրա, ԱԺ-ն արտահերթ նիստերում այնպիսի օրենքներ էր արագ-արագ քննարկում ու քվեարկում, որ, մեղմ ասած, անտրամաբանական ու անհեթեթ է:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին» և «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիային» 4 տարի ժամանակով ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայական շնորհելու վերաբերյալ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր նամակ է ստացել Եվրախորհրդարանի կրթության և մշակույթի հանձնաժողովի նախագահ Սիլվիա Կոստայից, նույն հանձնաժողովի անդամ Քրիստինա Լիբացկայից և ԵԽ բյուջետային հանձնաժողովի անդամ Էռնեստ Մառագալից:
Ուսանող-փորձագետների բազայի համալրման շրջանակներում Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում հանդիպում տեղի ունեցավ ՈԱԱԿ Ուսանողության ձայն նախագծի և Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի մի խումբ անդամների հետ, որոնք ցանկություն են հայտնել մասնակցել ՈԱԱԿ գործընթացներին որպես փորձագիտական խմբի անդամ:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ երեկ բուհի ռեկտոր ընտրվեց ՀՅԴ անդամ, Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը: Հիշեցնենք, որ թեկնածուները երկուսն էին. Ոստանիկ Մարուխյանից բացի, հայտ էր ներկայացրել նաև ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը:
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը հունիսի 18-ին այցելեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (Պոլիտեխնիկ) Գյումրու մասնաճյուղ, որտեղ կազմակերպվել էր հանդիպում Շիրակի մարզի գիտական կազմակերպությունների ղեկավարների և գիտաշխատողների հետ:
ԵԽ «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի շրջանակներում իրականացվել է Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի բարեվարքության վրա ազդող գործոնների ռիսկի վերլուծություն, որի հիման վրա միջազգային փորձագետներն ոլորտի շահակիցներին ներկայացրեցին կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակների ճանապարհային քարտեզի նախագիծը:
Մենք, շատ թե քիչ տանելի ապագա ունենալու համար, պետք է աշխատենք բազմակողմանիորեն հասկանալ հզորների ու թույլերի հարաբերությունների անատոմիան։
Բնականաբար, եթե ուժեղների ու թույլերի հարաբերությունների հետ առնչված երկրորդական հանգամանքները դնենք մի կողմ, ապա այդ հարաբերությունների կայուն ու երկուստեք իմաստալից լինելու համար, ընդհանուր առմամբ, պետք է հավասարակշռություն լինի, մի կողմից, ուժեղի համար թույլի օգտակարության և, մյուս կողմից էլ, թույլի համար ուժեղի կողմից պաշտպանվածության միջև...